Գևորգ Դադասյան

Գևորգ Դադասյան

Սույն թվականի հուլիսի 29-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու տնօրինությամբ, Հայոց Բանակի զինծառայող սերժանտ Գևորգ Դադասյանը բուժման նպատակով ժամանեց Հնդկաստան, Կալկաթա:  Վերջինս, 2016 թ. նոյեմբերի 14-ին, Արցախի հյուսիս-արևելյան սահմանին հակառակորդի ձեռնարկած հարձակումը կասեցնելիս վիրավորվել էր՝ կորցնելով աջ ձեռքը:

Գևորգ Դադասյանը, մինչև թևի պրոթեզավորման գործընթացի ավարտը, իր մայրիկի՝ տիկին Լարիսայի հետ, կբնակվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում՝ շրջապատված լիարժեք ուշադրությամբ ու հոգատարությամբ: Պրոթեզավորման, ինչպես նաև կեցության հետ կապված անհրաժեշտ ծախսերն ամբողջությամբ հոգում է Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու վարչությունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *