Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրը

2018 թ. ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրը, Կալկաթայի Սբ. Նազարեթ Հայոց եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ՝ ձեռամբ Տ. Արծրուն քհն. Միքայելյանի: Պատարագի ավարտին Հնդկակահայոց հոգևոր հովիվ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի հանդիսապետությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ, իսկ այնուհետև ներկաները ծաղիկներ դրեցին եկեղեցու բակում առկա Ցեղասպանության զոհերի հուշարձանին: Արարողությանը ներկա էին Սբ. Նազարեթ եկեղեցու վարչության անդամները, հնդկահայեր, հյուրեր, Հայոց Մարդասիրական ճեմարանի ուսուցիչները և սաները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *