Ս. ՀԱՐՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՐ ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ – EASTER RALLY

Ավանդաբար ամեն տարի Սուրբ Զատիկի տոնին Կալկաթայի քրիստոնյա եկեղեցիները միասնաբար տոնախմբում են Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:
2018 թ. ապրիլի 1-ին, քաղաքի տարբեր քրիստոնյա եկեղեցիների առաջնորդները, հոգևորականներն ու հավատացյալները Կալկաթայի չորս տարբեր մասերից թափորով քայլեցին դեպի Սուրբ Ջեյմս Անգլիկան եկեղեցի և հարակից դպրոցի բակում տեղի ունեցավ զատկական տոնախմբությունը:
Այս տարի ևս, Հնդկահայոց հոգևոր հովվությունը մասնակցեց թափորին՝ Հոգեշնորհ Տ. Մովսես աբեղա Սարգսյանի գլխավորությամբ, որին ուղկցում էին Հայոց Մարդասիրական ճեմարանի շրջանավարտ սաները՝ իրենց գլխավերևում բարձր պահած ունենալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անունով ցուցապաստառը:
Տոնախմբության այս տարվա քարոզիչն էր Հնդկահայոց հոգևոր հովիվ Տ. Մովսես աբղ. Սարգսյանը, որն օրվա խորհրդին համահունչ, իր ողջույնի, օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց Կալկաթայի քրիստոնյա եկեղեցիների առաջնորդներին, հոգևոր դասին և հավատացյալներին:

On 1st April, 2018, sisters and brothers from different churches across the city came together as a united witness to celebrate the Resurrection by walking through the streets of Kolkata. The Easter Rally began at 3:30 in the afternoon from four locations Bishop’s College, Sacred Heart Church, Entally Baptist Church and Union Chapel. The Rally was culminated with a Thanksgiving Service at the St. James’ School grounds, Kolkata.
Very Rev. Father Movses Sargsyan Pastor of all Armenians in India and the Manager of Armenian College & Philanthropic Academy accompanied by Mr Armen Makarian and the Senior Students of the institution took part in the event. Very Rev. Father Movses delivered a Message during the proceedings of the Event and met various leaders of different Christian Churches across the City.
The Easter Rally owes its success to the benevolent organizers who worked effortlessly to make the plan work. The organizers were Most Rev. Thomas D’ Souza-Archbishop of Roma Catholic Church and Archdiocese of Kolkata, Rt. Rev. Ashoke Biswas -Bishop of Calcutta. Church of North India and Rev. Dr. Ivan Satyavrata Senior Pastor of Assembly of God Church School, Kolkata.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *