Children’s Day Celebration – ACPA

Սույն թվականի հունիսի 1-ին, վաղ առավոտից Մարդասիրական ճեմարանում օրը տոնական էր:
Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ ավագ աշակերտները, իրենցից կրտսերի համար անակնկալ էին պատրաստել՝ առավոտյան արթնանալուն պես երեխաները տեսան դպրոցի տարածքը զարդարված: Այնուհետև երեխաները շարունակեցին տոնականացնել իրենց օրը՝ գետնի վրա նկարելով: Կեսօրց հետո Ճեմարանի ամբողջ կազմը մեկնեց <<Հայկական սպորտային ակումբ>> , որտեղ երեխաների համար անակնկալ էր պատրաստված: Չնայած անձրևոտ եղանակին՝ այնուամենայնիվ հնարավոր եղավ խաղային ժամանց և համեղ ընթրիք վայելել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *