PILGRIMAGE TO THE ST. MARY’S ARMENIAN CHURCH OF CHENNAI

On 6th of February 2018, the Armenian community gathered at the Saint Mary’s Armenian Church of Chennai celebrating the Feast of St. Ghevond the priest and his companions. The Divine Liturgy was conducted by Rev. Father Movses Sargsayan, the pastor of the Armenians in India. Thereafter, a special Repose of Souls service was held at the ‘Shmavonian Garden’ in remembrance of Rev. Fr. Harutyun Shimavonian and other prominent Armenians of the Old Madras Armenian community, Shahamir Shahamiryan and Khoja Petros Woskan.

Malanqara Orthodocs Church clergymen, Church committee of the Holy Nazareth Armenian Church, community members from Kolkata and students from ACPA attended the service.

Many guests from the city of Chennai visited the church to witness the liturgy and memorial service which was followed by refreshments.

The Church was renovated by the Armenian Church Committee of Holy Nazareth, thereafter reconsecrated by His Holiness Karekin II, Supreme Patriarch and Catholicos of All Armenians on 9th November 2008.

2018 թ.  փետրվարի 6-ին, Ս. Ղևոնդյանց քահանայից տոնի առիթով, Չեննայի (Մադրասի) Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց ուխտի սուրբ և անմահ Պատարագ՝ ձեռամբ Հնդկահայոց հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մովսես աբղ. Սարգսյանի: Հավարտ սուրբ Պատարագի, Տ. Հարություն ավագ քահանա Շմավոնյանի մահվան 194-րդ տարելիցի կապակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան արարողություն եկեղեցու հարակից «Շմավոնյան» պարտեզում:

Արարողությանը ներկա էին Մալանքարա Ուղղափառ քույր Եկեղեցու հոգևորականներ, Կալկաթայի Սբ. Նազարեթ եկեղեցու վարչության անդամները, Հայոց Մարդասիրական ճեմարանի շրջանավարտներ, հնդկահայեր և հյուրեր:

Սուրբ Աստվածածին եկեղեցին ի սկզբանե կառուցվել է 1712թ. հայկական հինավուրց գերեզմանատան տարածքում, սակայն այն վերակառուցվել ու ներկայիս տեսքն է ստացել 1772 թ. Շահամիր Շահամիրյանի (Սուլթանումյան) միջոցներով` իր վաղամեռ կնոջ հիշատակին: Եկեղեցին Կալկաթայի Հայոց եկեղեցու հիմնադրամի կողմից վերանորոգվել ապա վերաօծվել է Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի ձեռամբ 2008թ. նոյեմբերի 9-ին Հնդկաստան կատարած հայրապետական այցի ժամանակ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *